Ստամբուլում մեկ տարում ձերբակալվել է 649 ԻՊ-ական, 282-ը կալանավորվել է
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հրապարակել է Թուրքիայի ամենախոշոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ձեռնարկված գործողությունների և ձերբակալությունների մասին մեկամյա հաշվետվությունը։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Ստամբուլում 2016թ.-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի օգոստոսի 15-ն ԻՊ-ի դեմ իրականացվել է 117 ոստիկանական գործողություն, այդ ընթացքում ձերբակալվել է 649 կասկածյալ, նրանցից 282-ը կալանավորվել են:
Ազատ են արձակվել ձերբակալվածներից 299-ը, նրանցից 144-ը՝ պայմանական: Մնացած ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության այլ ստորաբաժանումների հսկողության տակ:
Հայտնի է նաև, որ ձեռնարկված ոստիկանական գործողությունների ընթացքում բախումների հետևանքով սպանվել է ընդամենը մեկ ԻՊ-ական:



