ԱՄՆ-ում հայտնաբերվել է «դժողքի կրակոտ դարպասները»
ЛАЙФ
lenta.ru-ի հաղորդմամբ` ԱՄՆ Միսիսիպի նահանգի Բոլդուին քաղաքում կայծակը հարվածել է մի ծառի, ինչի հետևանքով դրա ներսում հրդեհ է բռնկվել: Ամերիկացի օդերևութաբաններից մեկը Twitter-յան իր էջում հրապարակել է ծառի լուսանկարը, որն անմիջապես հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում ու լայն տարածում գտել:
Աղբյուրի հաղորդմամբ` Twitter-յան օգտատերերը համեմատել են ծառը դեպի անդրաշխարհ տանող ճանապարհի, TES: Oblivion տեսախաղի մուտքի և դժոխքի մուտքի հետ:
Պարզվում է, որ Mashable-ի աշխատակիցներն էլ են միացել միացել քննարկմանը ու ենթադրություն կատարել, որ լուսանկարում պատկերված է, թե ինչպես է բնությունը բացում «դժոխքի կրակոտ դարպասները»:
Իսկ որոշ օգտատերեր էլ լուրջ են վերաբերել այս իրավիճակին և մեծ ափսոսանք հայտնել կայծակի հարված ստացած և այրված ծառի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































