Կծու սնունդը օգտակա՞ր է, թե՞ վնասակար առողջությանը
ЛАЙФ
Ըստ գիտնականների՝ կծու ուտեստները երկարացնում են կյանքը: newsyou.info-ն ներկայացնում է կծու ուտեստների լավ և վատ կողմերը:
Ինչով է օգտակար
Երկարացնում է կյանքը. 7 տարի ավելի քան կես մլն չինացու շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 6 անգամ կծու սնունդ ուտողները 14%-ով պակաս են նախատրամադրված վաղաժամ մահվան, իսկ շաբաթական 2 անգամ այդպիսի սնունդ ուտողները՝ 10%-ով կծու չսիրողների համեմատ:
Նվազեցնում է քաշը. արդեն ապացուցված է, որ կծու պղպեղը նվազեցում է ախորժակը և արագացնում նյութափոխանակությունը:
Կծու համեմունքները ևս ազդում են նյութափոխանակության վրա՝ համոզված է բժիշկ Գրեգորի Տորկելսոնը Պիտսբուրգի համալսարանից:
Վերացնում է ցավը. կապսաիցինը խթանում է օրգանիզմում էնդորֆինների առաջացումը՝ նշում է Տորկելսոնը:
Ունի հակաբորբոքային ազդեցություն. հետազոտությունները հաստատում են, որ կապսաիցինը կարող է աուտոիմունային հիվանդություններ բուժել, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ:
Ունի հակամանրէային ազդեցություն. հետազոտություններն ապացուցում են, որ կապսաիցինն ունի հակամանրէային հատկություններ, հանրավոր է՝ ավելի փոքր չափով հակասնկային:
Ինչով է վնասակար
Առաջացնում է այրվածքներ. եթե պղպեղը չափազանց կծու է, այն կարող է այրել լեզվի պտկիկները, որոնք պատասխանատու են համերը տարբերելու համար՝ պնդում են գիտնականները:
Կարող է այրել հեմորոիդալ հանգույցները: Կապսաիցինի ոչ հաճելի ազդեցություններից մեկն այն է, որ այն մարսողական համակարգում չի ճեղքվում և կարող է այրվածքներ առաջացնել:




















































