«Սառցե» դիետա. մեկուկես ամսում հնարավոր է նիհարել 7-20 կգ
ЛАЙФ
Այս դիետան մշակել է անգլիացի դիետոլոգ Պետա Բին: Նա համոզված է, որ օրգանիզմը ներսից և դրսից սառը պահելը օգնում է ավելորդ քաշից ազատվելուն:
Ահա, թե ինչ է պետք անել 6 շաբաթ շարունակ՝ 7-20 կգ նիհարելու համար .
Ուտել կարելի է օրվա առաջին 14 ժամերի ընթացքում , իսկ մնացած 10 ժամերի ընթացքում արգելվում է: Պետք է սնունդը սառը վիճակում ընդունել, քանի որ այն ախորժակը չի գրգռում, և մարդն ակամայից քիչ է ուտում:
Աշխատեք ուտել օրը 3 անգամ՝ հիմնականում սառը ապուրներ, սառեցված մրգեր ու հատապտուղներ, խմեք կոմպոտներ, սառը թեյ:
Կոփեք մարմինը . սառը ջրով ցնցուղի տակ կանգնեք, փողոց դուրս գալիս շատ տաք մի հագնվեք, որպեսզի չքրտնեք, շատ շարժվեք և աշխատեք դրսում շատ մնալ:
Սննդակարգից հանեք բոլոր տեսակի տաք ճաշատեսակները. պատրաստելուց հետո ուտելիքը դրեք սառնարանում՝ գոնե մեկ ժամով, նոր ճաշակեք այն:
Օրվա ընթացքում ամենաքիչը 6 բաժակ սառը ջուր կամ հյութ խմեք՝ փոքր կումերով: Սառույց կուլ տալ պետք չէ, դա վտանգավոր է առողջության համար: Սննդակարգից բացառել է պետք կիսաֆաբրիկատները, հրուշակեղենը, գազավորված ըմպելիքները:




















































