Լիվերպուլը 72 միլիոն եվրո է առաջարկել Թոմա Լեմարի համար
СПОРТԱնգլիական «Լիվերպուլը» 72 միլիոն եվրո է առաջարկել «Մոնակոյին» ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարի համար: Նախատեսված են նաև 8 միլիոն եվրոյի բոնուսներ:
Ինչպես տեղեկացնում է «L'Equipe»-ը, լիվերպուլցիները մտադիր են այսօր բանակցություններ վարել Ֆրանսիայի չեմպիոնի փոխնախագահ Վադիմ Վասիլևի հետ:
Ամռանը Լեմարի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի «Արսենալը», որը նրա համար առաջարկում էր 50 միլիոն եվրո, սակայն այն մերժվել է:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 34 խաղում Լեմարը խփել է 9 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



