Գերմանիայում բուժեղբայրը կասկածվում է 90 մարդու սպանության համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասում բնակվող 40-ամյա բուժեղբայրը կասկածվում է 90 մարդ սպանելու համար: Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հայտնի է, որ ավելի վաղ բուժեղբայր Նիլս Հյոգելը դատապարտվել է երկու հիվանդ սպանելու համար. 2015 թվականի փետրվարին նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:
Տղամարդու խոսքով՝ ինքը մոտ 90 հիվանդ է սպանել Դելմենհորսթ և Օլդենբուրգ քաղաքների հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում՝ նրանց տալով դեղի մահացու չափաբաժին:
«Հետաքննության տվյալ փուլում հատուկ հանձնաժողովը հաստատել է սպանության 84 դեպք», - հաղորդել է Օլդենբուրգի ոստիկանության պետ Յոհանն Քյումեն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին անգամ Հյոգելի հանցավոր գործողությունները նկատել է նրա գործընկերներից մեկը՝ 2005 թվականին: Այն ժամանակ հիվանդը գոյատևել է ներարկումից հետո, իսկ բուժեղբայրը 7.5 տարով ազատազրկվել է մահափորձ անելու համար: Այս դեպքից հետո իշխանություններն արտաշիրիմել են մի քանի դի և դրանց մեջ հայտնաբերել դեղամիջոցի մնացորդները:
Մարդասպանը խոստովանել է, որ ինքը մահացու ներարկումներ է արել, որպեսզի այնուհետ փորձի վերակենդանացնել հիվանդներին և փրկչի համբավ ձեռք բերի գործընկերների շրջանում:
Դոլմենհորսթի կլինիկան, որտեղ աշխատել է Հյոգելը

Ոստիկանությունը հսկում է հիվանդներից մեկի արտաշիրիմումը






