ՌՏՀԴԾ-ն С-400-ի շուրջ ՌԴ-ի եւ Թուրքիայի բանակցություններում «դրական արդյունքի» հույս ունի
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հանգել «Տրիումֆ» С-400 ՀՀՊ-ի մատակարարման բանակցությունների շուրջ։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։
«Տվյալ հարցը գրեթե լուծված է, սակայն խոսքը ոչ թե հրազենի, այլ լուրջ համակարգի մատակարարման մասին է, այդ պատճառով էլ նրբություններ գոյություն ունեն»,-հայտարարել է Շուգաեւը։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կողմերը դրական եզրակացության կհանգեն։ ՌՏՀԴԾ-ի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Արեւմուտքի դժգոհությանը, Թուրքիան անկախ պետություն է, որն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ գնե՞լ, թե չգնել այդ համակարգը։
«Այդ համակարգն ապացուցել է իր գերազանցությունը մյուսներից, դա իսկապես ՀՀՊ-ի լավագույն համակարգն է, որն այսօր գոյություն ունի»,-վստահ է պարոն Շուգաեւը։



