Ереван, 10.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ դատարկախոսում են աստղերը․ Լիլիթ Հովհաննիսյան

ЛАЙФ

Լիլիթ խանումը Հովհաննիսյանը որոշել է կլիենտուրայի բազան թարմացնել, ու իր ուժերը փորձել պարսկական ռեպերտուարում։ Երևում է, որ թուրքական ու արաբական կլկոցները և մելիզմները արդեն կորցրել են իրենց ակտուալությունը, իսկ Լիլոն պարապ մնալ չի ուզում։ Մյուս կողմից, Լիլոն ջոկել է, որ կարող է ֆեյսբուքցիներն ու բլոգերները իրեն խաչեն, եթե հիմա էլ սկսի պարսկերեն կլկլացնել, դրա համար վաղօրոք կռուտիտներով նախապատրաստում է լսարանին։

 

Ու քանի որ այդ վաղօրոք կռուտիտը իդեալապես համապատասխանում են «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը» ձևաչափին, ես չէի կարող անտեսել թուրքական երգի մեծանուն այս աստղի նոր զեղումները։

Լիլիթ Հովհաննիսյանն ու ինտերնացիոնալը

«Ամեն օր էլեկտրոնային փոստիս նամակներ եմ ստանում ազգությամբ պարսիկ իմ երկրպագուներից»

Լիլիթը՝ լինելով շատ բարի աղջիկ, պարզապես չի կարող անտեսել իր փոստին եկող պարսիկ երկրպագուների նամակները։ Հա՛, հաստատ թեման Նովրուզի ժամանակ Հայաստան եկող հարուստ պարսիկ զբոսաշրջիկները չեն ու նրանց համար փակ կորպորատիվներում պարսկերեն երգելուց ակնկալվող կլորիկ հոնորարները, այլ այն 100500 նամակները, որոնք պարսիկներն օրնիբուն գրում են Լիլոյին՝ աղերսելով, որ վերջապես պարսկական էլ երգի։ 

Похожее изображение

Ենթադրում եմ, որ մինչև այս էլ թուրք և ադրբեջանցի երկրպագուներն էին Լիլոյի էլեկտրոնային փոստը դիվադադար անում, դրա համար էլ խեղճը էս քանի տարի է թուրքական կլկլոցների ռեժիմից  չի կարողանում դուրս գալ։ Մնում է հուսալ, որ Լիլիթին չուկչա երկրպագուները նամակներ չեն գրի ու խնդրի, որ իրենց ժողովրդական երգարվեստից էլ մի քիչ ձոնի աշխարհին։

Լիլիթ Հովհաննիսյանն ու մեծերը

«Այդ երգի որոնման ժամանակ հասկացա, որ շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր»

Ախր Լիլո ջան, հարամություն ես ուզում անել՝ արա, կամ էլ մի արա, բայց ի՞նչ ես կախվել ուզում Ռուբեն Մաթևոսյանից ու այլ մեծանուն երգիչներից։ Շատ անազնիվ ու էժան քայլ է, որի իմաստը սա է․ ժողովուրդ, եթե ինձ քրֆելու եք պարսկերենի համար, ապա իրանց էլ կքրֆեք, LAV?

Լիլոյի այս էժան հնարքին կարելի է մենակ մի բան ասել․ Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը ու այլ մեծանուններ, մինչև պարսկերենին անցնելը՝ հարստացրել են նախ հայկական երգարվեստը, իսկ պարսկերենով ու այլ լեզուներով երգել են բացառության կարգով, երգելիս էլ՝ երգել են որակյալ երգեր, որոնք իրենցից արվեստագիտական արժեք են ներկայացնում։ Իսկ դո՛ւ, Լիլո՛, վստահ եմ՝ էլի ցածրակարգ տաշիտուշիի ու պորտապարի մակարդակի բան ես երգելու։ Ասեմ ավելին, վաստահ եմ, որ միակ փոփոխությունը թուրքական կլկլոցների հարցում լինելու է այն, որ եթե առաջ հայերեն էիր կլկլացնում, ապա հիմա նույն թուրքական կլկլոցը պարսկերենով ես անելու։ Համ էլ, աղջիկ ջան, մի քիչ զուսպ եղի․ դու ո՜ւր, Մաթևոսյանն ու Համբարձումյանն ո՜ւր․․․

Լիլիթ Հովհաննիսյանն ու վետերոկային երաժշտությունը

Լիլո ջան, ոչ մեկ չի ուրանում, որ դու լավ երգչուհի դառնալու պոտենցիալ ունեիր, բայց դու գնացիր այլ ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ինչն էր նման որոշման հիմքում՝ այն, որ ամուսինդ համարում է, որ պորտապարն ու ադրբեջանական երաժշտությունը հայ կնոջ գենի մեջ է, թե՞ պարզապես հասկացել ես, որ մեր ազգի մի զգալի հատված մեծացել է Զեյնաբ Խանլարովայի ու այլ թուրքական մուղամների վրա, և պահանջարկը չի փոխվել, ու դու էլ ապահովում ես համապատասխան առաջարկ։ 

Ինչևէ, շոու բիզնեսը՝ բիզնես է ու դու ազատ ես ռեպերտուարիդ ընտրության հարցում։ Դու ուզում ես փող աշխատել ու լավ տարբերակ ես գտել, մալադե՛ց։ Բայց պետք է հասկանալ, որ երաժշտական թռեշ մատուցելիս դու ոչ միայն մուղամ սիրողների գովասանքին ես արժանանալու, այլ նաև չսիրողների քլնգոցին։ Դրա համար, խելոք քո կլկլոցներն արա ու մի՛ փորձիր ցածրորակ ապրանքդ վրաներս սաղացնել՝ պատսպարվելով Մաթևոսյանի ու Համբարձումյանի կերպարների հետևում։ Նրանք մեծություններ են, իսկ դու՝ լավ գումար աշխատող, բայց այդուհանդերձ՝ վետերոկային երաժշտության աստղ։ Այսքանը։

Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризма