Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Անբարոյականություն է ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում, նա էլ քեզ չի սիրում, ուղղակի այդպես սոցիումն է պահանջում». հոգեբան Միխայիլ Լիտվակ

ЛАЙФ

Մարդիկ ծնվում են՝ որպես հանճարներ, իսկ հետո նրանցից սարքում են հիմարներ: Մի գործ անելու ունակ մարդուն հաճախ ստիպում են ընտրել բոլորովին այլ մասնագիտություն, մարդը հետագա իր ողջ կյանքում տանջվում է: Իսկ սիրել ընդհանրապես մեծ մասը չգիտի, որովհետև սեր են համարում մեկ այլ մարդու` հիվանդագին կերպով կարիքը ունենալը: Սրա մասին է հոգեթերապևտ, ակադեմիկոս Միխայիլ Լիտվակի հետ հարցազրույցը:

– Ձեր գրքերը կարդալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ մեզ մոտ ոչինչ ճիշտ չի արվում: Այնպես չեն սովորեցնում, այնպես չեն բուժում, այնպես չեն աշխատում, ընտանիք ստեղծում… Մի խոսքով, ամեն բան սխալ է: Մի՞թե դա այդպես է:

– Այնքան էլ չէ: Նրանք, ովքեր, ինչպես հարկն է՝ սովորում են, աշխատում, ընտանիք են ստեղծում և ճիշտ նպատակներ դնում իրենց առջև, իմ կարիքը չունեն: Ինձ մոտ գալիս են մարդիկ, ում համար ծանր է, այն է` զարգացման շրջանում ինչ-որ բան սխալ է գնացել: Հոգեպես առողջ մարդիկ մեր հասարակությունում քիչ են, քանի որ դաստիարակության ընթացքում մարդկանց առաջ շատ սահմանափակումներ են դնում, և ուղիղ, հավասար աճի փոխարեն՝ նա սկսում է ճկվել։

– Դուք ասում եք, որ մեզ մոտ (Ռուսաստանում) հոգեբանական օգնության կարիք ունի բնակչության շուրջ 85%-ը:

– Դա իմ` 2 մեծ գործարանների 4000 աշխատակիցների հետազոտության արդյունքն է, և դա մեր մանկավարժական համակարգի բացթողումն է: Չէ՞ որ նրա էությունն այն է, որ մեզ մարդն այնպիսին, ինչպիսին որ կա, պետք չէ, և հենց որ հայտնվում է բոլորից տարբերվող հանճարեղ մի դպրոցական, նրա դեմ սկսում են պայքարել միայն այն բանի համար, որ նա նման չէ բոլորին: Բնական է, որ ամենաշատը տառապում են այն մարդիկ, ովքեր կյանքում շատ բանի կարող էին հասնել: Սրանից խուսափելու համար երեխային պետք է աճեցնել, այլ ոչ թե դաստիարակել, քանի որ դաստիարակությունն ինքնին սահմանափակումներ է ենթադրում: Իսկ ամենածանր սահմանափակումը մտածել արգելելն է, քանի որ, եթե երեխան սկսի անել միայն իրեն հասկանալի, ուսուցիչների համար անհասկանալի բան, նրան անբավարար կնշանակեն: Տեսեք, ես փոքր տղայիս օգնեցի լուծել մաթեմատիկայի խնդիրը, ու նա ասաց, որ ես սխալ եմ, որովհետև իր ուսուցիչն այդպես չի լուծել: Այս մտածելակերպով հաջորդ անգամ նա ոչ թե խնդիր կլուծի, այլ կսկսի կռահել, թե ինչ է պետք իր ուսուցչին: Կամ, երբ մարդ իրեն լավ չի զգում, սկսում է տոներ, խնջույքներ կազմակերպել, ինչը բնությանը դեմ է. ամեն օրդ պետք է տոն լինի:

– Այդ ինչպե՞ս:

– Շատ պարզ: Հետաքրքիր աշխատանք և սեր, ընդ որում, սերը՝ երկրորդ տեղում: Մեզ մոտ սիրուց ավելի շատ բան են պահանջում, քան նա կարող է տալ: Ահա ես տուն եմ կառուցել: Էլեկտրականություն կա, ջրագծեր, ջեռուցում, կոյուղի: Վերջ, չէ՞. կարելի է ապրել: Բայց պատերի պաստառները չկան: Իսկ մարդիկ մտածում են, որ ամենակարևորը պաստառներն են: Պատկերավոր ասած, գլխում աղբը շատ է, և այդ աղբը կառավարում է մարդու վարքագիծը:

– Ի՞նչ նկատի ունեք՝ աղբ ասելով:

– Այն կարգավորումներն ու հրահանգները, որոնք հակասում են ռեալ իրականությանը, տոների անիմաստ շքեղ տոնելը, ապա երկար ժամանակ կոպեկներով ապրելը, ավանդույթներին կուրորեն հետևելը, դրան ավելացրած նաև այն, որ մտածել պետք չէ. կատարիր, և քեզ ոչ ոք չի կպչի: Բայց այդ դեպքում աճել չես կարողանա, և երբ հասկանաս, որ ավելին կարող էիր անել, արդեն վատ կզգաս քեզ:

– Ստացվում է, որ տոներն ու ավանդույթները վնասարարնե՞րն են հորինել:

– Ոչ: Դրանք ժամանակին պետք էին, ծառայում էին գործին: Առաջ բոլոր նրանք, ովքեր գալիս էին հարսանիքիդ, հետո քեզ օգնում էին տուն սարքել: Իսկ այժմ այդպես չէ: Տոները դարձել են ուրվականներ, և դրանք խլում են քո թանկարժեք էներգիան, ժամանակը, ուժերը, և հետո իրական, լուրջ գործեր անելու համար ռեսուրսներ չեն մնում: Կամ վերցնենք սոցիալական կյանքի օրենքները: Եթե ես աճ եմ արձանագրում, իսկ իմ կողքի մարդն աճել չի ուզում, ուրեմն պետք է բաժանվել նրանից: Այստեղ, իհարկե, կսկսվի, տես, նույն դասարանում ենք սովորել, իսկ հիմա նույնիսկ շփվել չի ուզում: Իսկ ես սովորեցնում եմ. եթե քո ընկերը ղեկավար է դարձել, դադարիր նրա հետ շփվել: Նրա մոտ արդեն այլ մակարդակի մարդիկ են գնում, նրան հարմար չէ շփվել քեզ հետ: Իսկ եթե դիրքդ դուր չի գալիս, մտածիր՝ ինչպես աճել:

– Եվ ինչպե՞ս աճել:

– Պետք է դառնալ բարձրակարգ պրոֆեսիոնալ: Այդ ժամանակ ինքնաբերաբար ուրիշներին օգտակար կլինես: Այս մասին դեռ Ադամ Սմիթն էր ասում: Օրինակ, ես գրքեր եմ գրում, պատմում եմ՝ ինչպես լավ ու ավելի հարմարավետ ապրել: Արդյունքները զգալի են: Իմ շատ աշակերտներ են վեր բարձրացել:

– Բայց ուրեմն այդ ինչպե՞ս է պատահում, որ մարդու երջանկության գրավականն անձնական աճի գրանցումն է, սակայն մարդիկ աճել չեն ցանկանում:

– Մարդիկ նևրոտիզացված են: Այժմ ես, օրինակ, աշխատում եմ, այսպես կոչված, բարդ սիրային դեպքերով խորհրդատվություն չտալ, քանի որ իսկապես ձանձրալի է, երբ իրենից ոչինչ չներկայացնող մարդը հավակնում է նրան, ինչ ըստ էության պետք է ունենա կայացած մարդը: Այդ ժամանակ ես հարցնում եմ`իսկ որքա՞ն ես վաստակում դու: Սովորիր վաստակել 5000 դոլար, ապա նոր զբաղվիր ընտանեկան խնդիրներդ լուծելով: Իսկ բացի բարձրակարգ մասնագետ լինելով` լավ վաստակելուց՝ ես այլ ճանապարհ չգիտեմ:

– Բայց չէ՞որ մեր հասարակությունում նաև չաշխատող մարդիկ կան, ովքեր լավ են ապրում, օրինակ, օլիգարխների կանայք:

– Հիմարներ են նրանք: Իսկ եթե, Աստված մի արասցե, մի օր ամուսինը չկերակրի, ի՞նչ են անելու: Կամ ֆիզիկապես չլինի: Եթե կրթված լինի կինը և պատրաստ լինի կյանքին, կկարողանա պահել ունեցվածքը, իսկ եթե՝ ոչ, ուրեմն վերջ, կորցրեց ամեն ինչ:

– Իսկ ի՞նչ կասեք այն կանանց մասին, ովքեր ասում են, որ իրենց համար առաջին տեղում տունը, ընտանիքը, երեխաներն են, ապա նոր` կարիերան:

– Դա հիմարություն է: Մարդիկ համախմբվում, միանում են՝ միմյանց լրացնելով: Ես ընտանիք գիտեմ, ուր կինը գործարանի տնօրեն է, իսկ ամուսինը երեխաներին է խնամում: Եվ նորմալ էլ ստացվում է, որովհետև տղամարդը հասկանում է, որ որ իր մոտ այդ որակներն են ավելի լավ են զարգացած, իսկ կնոջ մոտ` գործարար որակները: Ես կարծում եմ, որ կին-տղամարդ տարբերակումը միայն սեքսի և  երեխա ունենալու ժամանակ պիտի լինի, իսկ երբ խոսքը գնում է գործի մասին, ապա ով՝ ինչ լավ է անում, նրանով պիտի զբաղվի: Մեզ մոտ, օրինակ, կանանց լատենտ մարմնավաճառության ոճով են դաստիարակում: Նա փնտրում է տղամարդու, ով իրեն կկերակրի, կպաշտպանի, կխնամի, իր համար կապրի: Իսկ ինքը կարող է ոչինչ չլինել: Ինչպե՞ս կոչել այս երևույթը: Ինձ, օրինակ, սովորական մարմնավաճառությունն ավելի ազնիվ է թվում: Անբարոյականություն է՝ ապրել մի տղամարդու հետ, ում չես սիրում, նա էլ քեզ չի սիրում, ուղղակի այդպես սոցիումն է պահանջում:

– Իսկ եթե ընտանիքում մեկն աճում է, իսկ մյուսը չի ուզում, ամուսնալուծությունն անխուսափելի՞ է:

– Այո, պետք չէ ձև անել, որ այդտեղ ընտանիք կա:

– Ճի՞շտ է, որ մի անգամ Ձեր աշակերտի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ շուրջբոլորը խելագարներ են, Դուք դրական պատասխան եք տվել:

– Դեռ Նիցշեն է ասել, որ եզակիների խելագարությունը բացառություն է, իսկ զանգվածների խելագարությունը` կանոն: Գոյություն ունեն հոգեկան խանգարումներ` հալյուցինացիաներ, հիմար վարք, զառանցանք: Այդպիսի խելագարները շատ չեն, 1000-ին՝ 6 հոգի: Սակայն կան նաև նևրոտիկ խանգարումներ` նախանձ, նեղացկոտություն, ամաչկոտություն, ամոթ, մեղքի զգացում: Սրանցով տառապում է մեծամասնությունը: Եվ ահա իմ աշակերտը գիտակցեց, որ մարդիկ ապրում են ոչ թե՝ կյանքի թելադրմամբ, այլ՝ կանոններով: Իսկ կյանքը բոլորովին այլ բան է. մարդիկ իրար չեն տեսնում, այլ միմյանց կերպարները, և վատնում են իրենց կյանքը՝ դերեր խաղալով: Ասենք աղջիկն ունի ոսկե մեդալ և կարմիր դիպլոմ, պետք է շարունակի առաջ գնալ, բայց ամուսնանում է, որ երեխա ունենա: Երիտասարդ և առողջ մարդը, ով հաջողության չի հասնում, ոչ մի արդարացում չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»