Գիտնականները պնդում են, որ բացասական զգացողությունները բառացիորեն քաղցկեղին օգնում են աճել օրգանիզմի ներսում
ЛАЙФ
Ապացուցված է, որ բացասական ապրումների կուտակումը բացասաբար է ազդում առողջության վրա: Ներումը զայրույթի զգացողությունը և վրժեի մասին մտքերը վերացնելու գործընթացն է: Դա ներառում է նաև առատաձեռնություն և կարեկցանք ձեզ նեղացնողների հանդեպ: Ներումը բարելավում է կյանքը:
Քաղցկեղի բուժման կենտրոնում վիրաբուժության ղեկավար Սթիվեն Սթորիֆորդի խոսքով՝ այդ բացասական ապրումների պահպանումը հանգեցնում է տագնապի, որն առաջացնում է կորտիզոլի և ադրենալինի ավելցուկ: Այս հորմոնները խոչընդոտում են բնական քաղցկեղածին բջիջների առաջացմանը:
Ներումն օգնում է ավելի լավ վերաբերվել ինքդ քեզ:
Կան հուզական և ֆիզիոլոգիական արձագանքներ, որոնք առաջանում են, երբ դուք հիշում եք վատ դեպքերը: Դրանցից են՝ արյան ճնշուման բարձրացումը, լարվածությունը մկաններում: Դրանք անհանգստության և սթրեսի նշաններ են: Վերջին ուսումնասիրության համաձայն՝ ներած մարդկանց դեպքում սթրեսը քիչ է: Ներումը դրականորեն է ազդում իմունիտետի վրա:
Ուսումնասիրության համաձայն՝ ՄԻԱՎ-վարակակիր հիվանդները, որոնք մտածում էին ներման մասին, ներում էին, քաղցկեղի դեմ պայքարող ավելի շատ իմունային բջիջներ ունեին: Ներումը նաև լավացնում է զարկերակային ճնշումը և սրտանոթային տոնուսը, իսկ զայրույթը վնասում է սրտամկանին:
Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ներումը կապված է նաև քնի լավացման հետ, իսկ զայրույթը և վիրավորանքը կապված են քնի պակաս որակի հետ:




















































