Ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել. դանակահարությունը բացահայտվել է
ОБЩЕСТВОՕգոստոսի 21-ի երեկոյան Եղվարդի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Նա հայտնել էր, որ անհայտ անձը փողոցում փորձել է հափշտակել պարանոցի շղթան եւ դիմադրության հանդիպելով՝ դանակհարել:
Պարզվել է, որ այդ օրը տղամարդը Սայաթ-Նովա փողոցում վիճաբանության ընթացքում է դանակահարվել: Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր նրա ծանոթը՝ Եղվարդի բնակիչ Սարգիս Մանուկյանը:
Օգոստոսի 22-ին նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:
«Կոնֆիլկտ առաջացավ նրանից, որ ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել: Ասում էր՝ թե բա ես սաղի վրա էլ կասկածում եմ, հատկապես քո վրա»,-ոստիկանությունում պատմել է բերման ենթարկվածը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



