Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Տպավորություն է, որ հայ եմ դարձել. կարատեի աշխարհի ճապոնացի չեմպիոնները՝ Հայաստանում (լուսանկարներ)

СПОРТ

Կիոկուշին-կան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր ներկայացուցիչ Սևակ Սերոբյանի նախաձեռնությամբ Կիոկուշին-կան կարատե-դո մրջազգային ֆեդերացիայի թույլատրությամբ Հայաստանում երկօրյա դասընթացներ անցկացրեցին Ճապոնիայի և աշխարհի չեմպիոններ Յուտա Ինոուեն և Տակու Յոկոզավան:

Ճապոնացի վարպետները դասընթացներն անցկացրին Ծաղկաձորում, որոնց մասնակցեցին 85 սան: Դասընթացների երկրորդ օրը երեխաներից 7-ը հանձնել է նաև սև գոտի առաջին դանի որակավորման քննություն և ստացել վկայական Ճապոնիայից՝ միջազգային ֆեդերացիայի կողմից (Ջավոյան էրիկ, Մարկոսյան Դավիթ, Դավոյան Տիգրան, Մուրադյան Հովիկ, Մխոյան Վահե, Ավետիսյան Վահե, Ավետյան Գոռ):

Լուրեր.com-ի թղթակիցը զրուցեց Սևակ Սերոբյանի և ճապոնացի աշխարհի չեմպիոնների հետ:

Սենսեյ Յուտա Ինոուեն հաճելիորեն զարմացած էր երեխաների պատրաստվածության մակարդակից, մեր զրույցում նկատեց, որ այն ավելի բարձր էր, քան ակնկալում էր:

«Իհարկե, եթե համեմատենք Ճապոնիայի հետ, տեխնիկական որոշ բաներ կային, որոնք չէին ստացվում երեխաների մոտ: Բայց նկատեցի, թե որքան նվիրվածությամբ և լրջությամբ էին երեխաները լսում ու կատարում մեր ասածները: Այն շարժումները, որոնք առաջին օրը չէին կարողանում անել, երկորդ օրն անպայման կարողանում էին ներկայացնել: Տեսնելով, թե ինչպես են նրանք կիհոն անում, հասակացա, որ սենսեյ Սևակը Ճապոնիայում ձեռք բերած ողջ գիտելիքները փոխանցում է նրանց»:

Ինոուեն առանձնացրեց նաև հայ երեխաների աշխատասիրությունն ու եռանդը՝ հավելելով, որ դասընթացները սև գոտու համար էին և ուղղված էին երեխաների տեխնիկայի մակարդակի բարձրացմանը: 

«Առաջին անգամ ենք Հայաստանում: Եվ զարմանալի էր այն, ինչ տեսանք. նրանք նույնիսկ մեզնից շատ են կարատեն սիրում: Ամբողջովին այդ ոգով են տոգորված: Զգացինք, թե որքան նվիրված են պարապում: Ինքներս էլ հասկացանք, գիտակցեցինք, որքան կարևոր է այդ եռանդը»:

Ճապոնիայի չեմպիոնը հույս հայտնեց, որ իրենց տված գիտելիքները երեխաները կտանեն իրենց դոջո և իրենց մակարդակը կբարձրացնեն:

«Մեր հաջորդ դասընթացների ժամանակ կկարողանանք էլ ավելի հեռուն գնալ և ավելի շատ բան սովորեցնենլ նրանց»,- ավելացրեց Ինոուեն:

Համեմատելով մարզաձևը Հայաստանում և արտերկրում՝ միջազգային փորձ ունեցող Ինոուեն նկատեց, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ և որ երկրում էլ իրենք եղել են, բոլորն էլ ցանկացել են ճապոնական մարզաձևի էությունն ու ոգին սովորել հենց ճապոնացուց:

Զրույցի ընթացքում սենսեյ Ինոուեն չմոռացավ խորհուրդ տալ մարզաձևի նորեկներին:

Հիշելով իր անցած ուղին, վարպետը նշեց, որ չեմպիոն միանգամից չեն դառնում, հաղթահարում են բազմաթիվ փորձություններ, և կոչ արեց երիտասարդներին ոչ մի դեպքում չթողնել կարատեն և եթե անգամ հանդիպեն որևէ արգելքի, ապա անպայման վերհիշեն, թե ինչի՞ համար են կատարել առաջին քայը այս մարզաձևում և շարունակեն աշխատել՝ անկախ ամեն ինչից:

«Ճանապարհը կիսատ չթողնելու ու շարունակելու խորհուրդը ոչ միայն կարատեում, այլև, ընդհանրապես, կյանքում է կարևոր: Սա ուժ է տալիս և կյանքի ճանապարհին հզոր զենք է դառնում»,- հավելեց սենսեյը:

Մեր  մյուս զրուցակից Տակու Յոկոզովան էլ իր հերթին հավելեց, որ իր ուսուցիչը Իշիջիմա Շիհանն է՝ մարդ, ով կատարելապես տիրապետում է Իայ, Ջո և այլ մարտարվեստների:

Յոկոզովան ասաց` ուրախ է, որ կարողանում է իր իմացածը սովորեցնել մյուսներին:

Զրույցի վերջում հյուրերը կիսվեցին Հայաստանից ստացած ջերմ տպավորություններով: Մեր հայրենիքի մասին բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ խոսեց Յուտա Ինոուեն, նշելով, որ մինչ այստեղ գալը չգիտեր, թե ի՞նչ երկիր է Հայաստանը: Այստեղ շատ բան է հասկացել.

«Մտածելակերպս180 աստիճանով փոխվեց: Հանդիպեցի այստեղի մարդկանց: Ամեն ինչ շատ հաճելի էր: Հայաստանում շատ գեղեցիկ վայրեր կան, որ Ճապոնիայում չկան: Շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ կցանկանայի ապրել, այստեղ բնությունը հիասքանչ է: Իսկապես սիրեցի այս երկիրը»:

Տակու Յոկոզավան էլ Հայաստանի մասին խոսելիս անմիջապես անդրադարձավ հայերի հյուրասիրությանը: Բարձր տրամադրությամբ պատմեց, թե ինչպես է հայերի հետ մինչ ուշ գիշեր խմել և չմոռացավ խոսել նաև մի անծանոթ երեխայի մասին, ով հյուրանոցում իրեն պիցցա է հյուրասիրել. «Հայերը շատ ջերմ են վերաբերվում ինձ: Այնպիսի տպավորություն է, որ հայ եմ դարձել»,-ոգևորությամբ ընդգծեց զրուցակիցս:

Խոսելով այս դասընթացների կարևորության մասին՝ Կիոկուշին-կան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր ներկայացուցիչ Սևակ Սերոբյանը ընդգծեց դրանց կարևորությունը և հավելեց, որ ցանկանում էր՝ Հայաստանի երեխաները գիտելիքներ ստանան հենց ճապոնացի վարպետներից:

Նրա խոսքով՝ վարպետները աշխատեցին մեծ ջանասիրությամբ, ինչի համար էլ նա իր շնորհակալությունը հայտնեց ճապոնացի գործընկերներին:

«Սեմինարները բավականին հագեցած էին: Ինքս էլ շատ բան սովորեցի: Ուրախ եմ, որ համագործակցում ենք Կիոկուշին կան կարատե-դո միջազգային ֆեդերացիայի հետ: Ամեն ինչ փորձում ենք անել այս մարտարվեստը Հայաստանում զարգացնելու համար»,-իր երախտիքի խոսքն այսկերպ ճապոնացի չեմպիոններին հղեց ֆեդերացիայի նախագահը և հենց այս խոսքերով էլ ավարտեցինք զրույցը ճապոնացի հյուրերի հետ:

Ի դեպ, չեմպիոնները դեռ պետք է շարունակեն բացահայտել Երևանն իրենց համար...

Հարցազրույցը՝ Լիանա Թորոսյանի

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay