Բրյուսելում զինվորները սպանել են «Ալլահ աքբար» բղավելով իրենց վրա հարձակված երիտասարդին
МЕЖДУНАРОДНОЕԲելգիացի զինվորներին հաջողվել է սպանել Բրյուսելում դանակով իրենց վրա հարձակված մարդուն: Իրավապահներն այն որակել են ահաբեկչական հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Բելգիայի Դաշնային դատախազության գրասենյակից ասել են, որ մինչ այդ հարձակվողը հայտնի չի եղել ահաբեկչական գործողություններում, սակայն հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»:
Զինվորների ներկայությունը փողոցում անվտանգության պահպանման մեծածավալ գործողությունների մի մասն է եղել` նախատեսված հանգստացնելու հանրությանը 2016-ի մարտի ահաբեկչությունից, որը խլել էր 32 մարդու կյանք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



