Էնջլ Մարտիրոսյան.«Շատ ավելի բարդ է, քան երեւում է հեռվից»
ЛАЙФ
Bravo.am-ը գրում է.
Էնջլ Մարտիրոսյանը, Հայաստանից մեկնելով, շարունակում է իր մասնագիտությամբ զբաղվել եւ պարբերաբար նոր աշխատանքներ ներկայացնել։ Շուրջ չորս տարի առաջ Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհին Sed S Photography-ի հետ իրականացրել է նոր ֆոտոշարք իր պորտֆոլիոյի համար։ BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ լուսանկարչի հետ համատեղ ընտրել են վայրերն ու ոճը.«Հատուկ կերպարների մեջ չեմ, այլ իմ հոգեվիճակի տարբեր դրսեւորումներն են։ Ես սիրում եմ ֆոտոխցիկներն ու տեսախցիկները, բայց ավելի հարմարավետ եմ զգում տեսախցիկի առջեւ, որովհետեւ շարժման մեջ ավելի կյանք կա, ինձ ավելի հոգեհարազատ է»։
Լոս Անջելեսում նկարահանված «Վտանգավոր խաղեր» հայկական սերիալի վերջին 150 սերիայի ռեժիսորի աշխատանքը կատարել է Էնջլը, ինչի մասին հպարտությամբ է խոսում.«Առաջին փորձս էր, մայրիկիցս անսպասելիորեն լավ արձագանք եմ ստացել, դերասան գործընկերներս էլ կողքիս էին ու աջակցում էին, իրենցից եւս դրական գնահատականներ եմ ստացել։ Կարծում եմ՝ համագործակցությունը փոխադարձ հաճելի էր, անպայման հաշվի էի առնում նրանց տեսակետները, միասին քննարկում էինք բարդ տեսարանների լուծումները եւ վերարտադրում կադրում»։
Շարունակությունը՝ այստեղ:




















































