Ի՞նչ պետք է անեն հղիները, որպեսզի հաղթահարեն շոգը
ЛАЙФ
Բրիտանացի գիտնականները բացահայտել են, թե ինչը կօգնի հղիներին հեշտ հաղթահարել շոգը: Բացի անհարմարությունից, որը շոգը պատճառում է հղիներին, այն վատ է ազդում պտղի զարգացման վրա: Ամռանը հղիները պետք է ուշադիր հետևեն իրենց ինքնազգացողությանը:
Շոգ եղանակի հետևանքները կարող են արտահայտվել հոգնածությամբ: Ապագա մայրերը ծանր են տանում շոգը կտրուկ հորմոնալ տատանումների, այլ ոչ թե նյութափոխանակության արագացման, կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Ջերմահարված ստանալու հավանականությունը մեծանում է նաև բաձր ճնշման և այտուցվածքների պատճառով: Հղի կանայք շատ են քրտնում, ինչը բերում է ջրազրկման ոչ միայն կնոջ օրգանիզմի, այլև պտղի:
Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակը դեռ առիթ չէ տանը նստելու և զբոսանքներից հրաժարվելու համար: Ապագա մայրերը կարող են այցելել լողափ ամռան առաջին շաբաթների ընթացքում, պարզապես հարկավոր է շատ ջուր խմել, ուտել պաղպաղակ, մրգեր: Հագուստի մեջ նախընտրությունը պետք է տալ բնական կտորներից կարվածներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































