Եմենում հակամարտությունը ավելի քան 6 հազար մարդու կյանք է խլել
ОБЩЕСТВОԵմենում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 6 հազարը, վնասվածք է ստացել մոտ 15 հազար մարդ, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Եմենի առողջապահության նախարար Նասեր Մուհսին Բաումը, որն այցելել էր Սուդան:
«Կարող եմ ասել, որ Ադեն, Լահջ եւ Էդ-Դալի նահանգներում վիրավորների արձանագրված թիվը ներկա պահին 12,5 հազար մարդ է, որոնց մեծամասնությունը երկրի ներսում բուժօգնություն է ստացել: Մարիբ նահանգում եւ հյուսիս-արեւելյան ճակատում մոտ 2300 մարդ է վիրավորվել, որոնց մեծամասնությունը բուժվել է Եմենում, ինչպես նաեւ բարեկամ երկրներում», — պատմել է առողջապահության նախարարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Պատասխանելով զոհվածների թվի վերաբերյալ հարցին՝ Բաումը հայտնել է, որ Ադենում եւ չորս վերոհիշյալ նահանգներում հակամարտության զոհ է դարձել 1008 մարդ: «Իսկ ամբողջ Եմենում այդ թիվը գերազանցել է վեց հազարը»,- ասել է նա:



