Հայտնի են 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
ЛАЙФ
«Լա-Լա Լենդ» ֆիլմի աստղ Էմմա Սթոունը Forbes-ի վարկանիշով 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է:
Օսկարակիր դերասանուհին վերջին 12 ամիսներին վաստակել է $26 մլն:
Նրան հաջորդում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ $25.5 մլն եկամուտով: Այդ գումարի մեծ մասը դերասանուհին վաստակել է «Դեղին թռչուններ» ռազմական դրամայում նկարահանվելու համար:
Երրորդ հորիզոնականում է «Քաղցած խաղերի» աստղ Ջեննիֆեր Լոուրենսը՝ $24 մլն:
Լավագույն հինգյակը եզրափակում են Մելիսա Մաքքարթին ($18 մլն) եւ Միլա Կունիսը ($15.5 մլն): Տասնյակում են նաեւ Էմմա Ուոթսոնը ($14 մլն), Շարլիզ Թերոնը ($14 մլն), Քեյթ Բլանշետը ($12 մլն), Ջուլիա Ռոբերտսը ($12 մլն) եւ Էմի Ադամսը ($11.5 մլն):
Նշենք, որ աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների հավաքական եկամուտը վերջին մեկ տարում կազմել է $172.5 մլն:




















































