Ինչպե՞ս հասկանա` արդյոք նրա մտադրությունը լուրջ է
ЛАЙФ
Սիրավեպից հետո գալիս է կասկածի և անհանգստությունների փուլ, պարզությանը գալիս է փոխարինելու մթություն և անգամ շատ հաճախ անիմաստ մտքեր։ Սակայն կան փաստեր, որոնք ապացուցում ե ն, որ նրա հարաբերությունները Ձեր հանդեպ լուրջ են։
Ամենակարևորը՝ նրա «Ես քեզ սիրում եմ» խոստովանությունն է։ Զգացմունքը, ինչպես նաև լուջ հարաբերությունը հեշտ բան չէ, և շատ անգամ մարդը կարող է սխալվել և իր ցանկությունը իրականության փոխարեն ընդունել։ Շատ կարևոր է, որ բացի խոստովանությունից նա նաև նշի, որ նրա կարծիքով ձեր միջև ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում։
Ձեր մասին հոգ տանելը։ Խոսքը գնում է հպումների, կարևոր և ճիշտ խոսքերի մասին։ Սոցցանցերում իր գրառումների մեջ Ձեզ հիշատակելը նույնպես խոսում է նրա լուրջ մտադրության մասին։
Վստահություն և ազնվություն։ Նա շատ գործեր ունի, սակայն միշտ ժամանակ է գտնում, որ Ձեզ հետ հանդիպի և երբեք ցույց չի տալիս, որ հոգնած է, քանի որ Ձեր հետ շփումը նրան ուժ է հաղորդում։ Իսկ Դուք Ձեր հերթին փորձեք նրան վստահել։ Պետք չէ կասկածամտություն ցուցաբերել։
Լսելու ունակություն ունենալ։ Արդյո՞ք նա Ձեզ լսում է, լսում է Ձեր խնդիրների մասին։ Եթե դուք դա հաստատում եք, ուրեմն ձեր բախտը բերել է։ Մեծ երջանկություն է հանդիպել նրան, ով պատրաստ է մեր կյանքը բոլոր առավելություններով ու թերություններով կարևոր համարել։ Եվ ամենակարևորը, որ յուրաքանչյուր իրավիճակում նա արտաբերի «մենք» բառը։
Թարգմանությունը՝ Boomnews.am




















































