Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
4
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



