Կենդանակերպի նշանների համար ամենահաջող ժամանակը 2018թ.-ին
ЛАЙФ
EnterTrain-ը ներկայացնում է Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2018 թ.՝ Շան տարում:
Խոյ
Խոյերը կարող են 2018 թ. համարձակորեն ամուսնանալ: Երջանիկ և ներդաշնակ միություն կկազմեն: Կարևորը՝ համատեղ կյանքի առաջին օրերից զուգընկերները կենցաղային հարցերը կարգավորեն: Որոշեք՝ տանն ով ինչ գործ կարող է ստանձնել:
Ըստ աստղագուշակների՝ ամուսնանալու լավագույն ժամանակներն են՝ 2018 թ. հունիսը, օգոստոսը և հոկտեմբերը: Ոչ լավագույն ամիսներն են՝ մարտը, դեկտեմբերը և փետրվարը:
Ցուլ
Ցուլերն արդեն մի քանի տարի հարաբերությունների նույն աստիճանի վրա են: Աստղագուշակները խորհուրդ են տալիս որոշում ընդունել՝ կա՛մ բաժանվեք զուգընկերոջից, կա՛մ ամուսնացեք: Հիշեք, որ հարաբերություններն առանց հույզերի երջանկություն չեն բերի: Իսկ եթե վախենում եք բնավորությունների և աշխարհայացքների ոչ մեծ տարբերոթյուններից, համարձակորեն ընտանիք կազմեք:
Ցուլերի համար ամուսնությոն բարենպաստ ժամանակ են օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերը, սեպտեմբերին և հուլիսին ամուսնանալ խորհուրդ չի տրվում:
Երկվորյակ
2018 թ. ձեր զուգընկերոջ շուրջը կսկսեն ուրիշ թեկնածուներ պտտվել, դա երկվորյակներին կստիպի որոշում ընդունել:
Ամուսնանալու համար լավագույն ժամանակն են՝ մայիսը, հուլիսը և նոյեմբերը: Գարնան առաջին ամիսներին և ձմռանը լավ կլինի խուսափեք հարսանիքից:
Խեցգետին
2018 թ. կարող եք ընտանիք կազմելու անհաղթահարելի ցանկություն ունենալ: Բացառված չէ, որ ամուսնանալու պահին երեխայի սպասեք: Մի վախեցեք դեպքերի այդպիսի արագ զարգացումից, Շունը կհոգա, որ ամեն անհրաժեշտ բան ունենաք:
Լավագույն ամիսներն ամուսնանալու համար հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերն են: Հանդիսությունից ավելի լավ է՝ խուսափել փետրվարին և մայիսին:
Առյուծ
Առյուծների համար հեշտ չէ կյանքը կապել մեկ մարդու հետ: Սակայն 2018 թ. ստիպված կլինեք վերանայել աշխարհայացքը, եթե չեք ուզում մենակ մնալ: 2018 թ. խորհուրդ է տրվում ամուսնանալ միայն այն Առյուծներին, ովքեր վստահ են իրենց զգացմունքներում:
Առյուծների համար ամուսնանլու լավ ժամանակ են՝ հուլիսը, օգոստոսը, նոյեմբերը, վատ ժամանակ՝ սեպտեմբերը, մարտը և դեկտեմբերը:
Կույս
Կույսերի համար ընտանիք կազմելու լավագույն ժամանակը չէ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս չշտապել և վայելել ընկերության շրջանը:
Առավել հաջող ամիսներն ամուսնության համար՝ ապրիլ, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր: Իսկ անհաջողներն ամառային ամիսներն են:
Կշեռք
Վաղուց սիրելի ունեցող Կշեռքները կարող են ամուսնանալ 2018 թ., բայց միայն եթե հարաբերություններն ամուր են:
Հաջող ամուսնության համար ընտրեք օգոստոսը, սեպտեմբերը կամ դեկտեմբերը: Հունիսը և հուլիսն անցանկալի են հանդիսության համար:
Կարիճ
2018 թ. Կարիճներից քչերը կհասունանան ամուսնության համար: Աստղագուշակներն ազատասեր Կարիճներին խորհուրդ են տալիս լավ մտածել ամուսնանալուց առաջ:
Ամուսնանալու համար հաջող կլինեն մարտը, ապրիլը և հունիսը, անհաջող՝ սեպտեմբերը և հոկտեմբերը:
Շարունակությունը՝ EnterTrain-ում




















































