Սննդամթերքներ, որոնք օգտակար են սրտի առողջության համար
ЛАЙФ
Ինչպես գիտենք սիրտը միակ օրգանն է, որն անդադար աշխատում է, ուստի և այն ամենից շատ խնամքի կարիք ունի: Իսկ առողջ սիրտ ունենալու համար չափազանց կարևոր է առողջ ապրելակերպը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն սննդամթերքների ցանկը, որոնք օգտակար են սրտի աշխատանքի համար:
Առաջին տեղում կարմիր ձուկն է, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Վերջինս նվազեցնում է սրտի ռիթմի խանգարումների վտանգը:
Սրտի աշխատանքի և և անոթների համար շատ օգտակար է զեյթունի ձեթը: Այն օգտակար ճարպեր է պարունակում և նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
Պարզվում է, որ կարմիր և սպիտակ գինիները պարունակում են սրտի համար օգտակար հակաօքսիդանտներ:
Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում սրտի աշխատանքի վրա:
Ցիտրուսային մրգերը` հատկապես նարինջը, օրգանիզմից ավելորդ խոլեստերինի հեռացմանը նպաստող նյութ է պարունակում:
Սիրտը ավելորդ խոլեստերինից ազատվելուն օգնում է նաև ծիրանի չիրը, որը նույնպես հարուստ է կալիումով և բնական հակաօքսիդանտներով:
Սրտի համար օգտակար սննդամթերք է նաև վարսակը, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































