Ինչպիսի մարդիկ են լինում սև հումորի սիրահարներ
ЛАЙФ
Գերմանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սև հումորի սիրահարները լինում են բարձր ինտելեկտով զարգացած մարդիկ: Կատարված հետազոտությանը մասնակցել է 156 չափահաս տղամարդ և կին, ում առաջարկվել է գնահատել կոմիքսների գերմանացի հեղինակ Ուլի Շտայնի Das Schwarze Buch («Սև գիրք») հավաքածուն, որտեղ եղած ծաղրանկարները հիմնականում նվիրված են մահվան, հիվանդությունների և բժշկության թեմաներին: Մասնակիցներին հանձնարարվել էր գնահատել, թե որքանով են այդ կատակները ընկալելրի, գռեհիկ, սուր կամ հետաքրքիր:
Գիտնականները նաև ուսումնասիրել ու գնահատել են մասնակիցների ինտելեկտուալ մակարդակն ու նրանց ագրեսիվության աստիճանը: Ըստ արդյունքների` սև հումորի սիրահարներն առավել խելացի մարդիկ են և ագրեսիվ չեն: Բացի այդ նրանանք հիմնականում կրթության ավելի բարձր մակարդակ ունեն: Ամենաագրեսիվն են ճանաչվել այն մասնակիցները, որոնք հասկացել են սուր կատակներ, սակայն ամենևին էլ զվարճալի չեն համարել դրանք: Իսկ այն մասնակիցները, ովքեր չեն հասկացել ոչ մի կատակ, արտահայտել են ինտելեկտի միջին մակարդակ և չափավոր ագրեսիվություն:




















































