Ոստիկանները «Զվարթնոց»-ից ու Բագրատաշենից բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվողներին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետից և «Զվարթնոց» օդանավայանից բերման են ենթարկել հետախուզվող անձանց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին, որը հունվարի 30-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Խ.-ն, ով 2014 թ. փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 349 հոդվածի (Ապացույցները կեղծելը) 1-ին մասերի մեղադրանքներով:
Հունիսի 15-ին՝ ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով 2013 թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:



