Հմայակ Հովհաննիսյանը խիստ զայրացած է
ПОЛИТИКАՀայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագիտական թեզեր հնչեցնելու և ներկայի քաղաքական անց ու դարձի մասին գնահատականներ հնչեցնելու փոխարեն,որոշել է գնահատականներ տալ անտառի, ծառի, ծառերիկյանքի հավերժության, մեր կյանքում դրանց նշանակության և առաքելությանմասին: Եվ պարզվում է, որ այս օրերի նրա քաղաքագիտական վերլուծությունները սերտ շաղկապված են Հայաստանի անտառներին պատուհասած հրդեհներին և վերջ: Այլ ասելիք նա չունի:
Այսինքն, քաղաքագետը հիմա էլ որոշել է իր բողոքը հիմնավորել բնությանը պատուհասած աղետալի իրավիճակի հետ, հերթական անգամ խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք որևէ աղերսչուն են քաղաքականության, քաղաքական պլատֆորմների և աշխարհաքաղաքական անց ու դարձի հետ:
Նա խեղկատակ է համարում բոլոր նրանց, ովքեր երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու ևԱԺ-ում արտակարգ նիստ գումարելու փոխարեն,տարբեր տեղերում ու երկրներում իրենց հանգիստն են վայելում:
Անտառից բացի նրան զայրացրել է նաև Սևանից ջուր բացթողնելու մասին որոշումը:Հասարակությանը ծանոթ քաղաքական գործիչը, ով հիմա միայն իրեն հայտնի քաղաքագետների միության նախագահությունն է ստանձնել, կարծում է, որ Հայաստանում քաղաքականություն ընդհանրապես չկա, իսկ իշխանությունն էլ բաժանված է կոալիցիոն գործընկերների միջև: Այսինքն, դրանից բացի, ո՛չ քաղաքականություն կա, ո՛չ էլ աջակողմյան կամ ձախակողմյան թևեր ներկայացնող կուսակցություններ կան:
Անկեղծ ասած, կարելի է զարմանալ, թե որ դպրոցն են ավարտում այն քաղաքագետները կամ քաղաքական գործիչները, ովքեր իրենց ակտիվում առանձնապես որևէ լուսավոր կետ չունենալով, կարող են կես կամ մեկ ժամ խոսել ամեն ինչի մասին, բայց այդպես էլ որևէ հոդաբաշխ միտք չարտահայտել: Ժամանակին դա թրենդային էր բոլորի համար և շատերն էին օգտվում դրանից ու այսպես ասած՝ կարիերա անում: Բայց Հ. Հովհաննիսյանի դեպքում, ճակատագիրը կարծես թե անողոք է եղել: Նա ո՛չ անցյալում, ո՛չ հիմա ու հավանաբար ո՛չ էլ ապագայում չի կարողանա լինել այն պահանջված գործիչը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել քաղաքական կյանքն ու առօրյան:
Հիմա, երբ ամեն ինչ հիմնված է արագության և որակի վրա, ոչինչ չասող ելույթներն ընդամենը օրվա կադր կարող են լինել: Այն գրավիչ է ոչ թե հնչեցված ցնցող գաղափարներով, այլ ընդամենը երիտասարդների համար կարող է ծառայել որպես օրվա դաս, որ հետագայում եթե նրանցից մեկը հանկարծ մի օր որոշի քաղաքականությամբ զբաղվել, հիշի, թե ժամանակի քաղաքական պալիտրայում «ջոկերի» դերից բացի այլ լուրջ դեր չունեցողները հետագայում որտեղ կարող են հայտնվել:
Եվ, ընդամենը, պետք է ընդունել, որ ժամանակակից դրայվոտ առօրյայում նման գործիչները ոչ միայն պահանջարկ չեն վայելում, այլև չեն նայվում: Եվ ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող տեղավորվել ժամանակի ճեպընթացում: Այս պարագայում, հարկավոր է



