Ինչ տեղի կունանա Ձեզ հետ, եթե նիհարելու համար 4 օր հրաժարվեք նորմալ սնվելուց
ЛАЙФ
Boomnews.am-ը գրում է.
Գեղեցիկ մարմին ունենալը բոլոր աղջիկների նպատակն ու ցանկությունն է։ Աղջիկների մի մասը ի ծնե ժառանգական ունեն գեղեցիկ կառուցվածք, մյուս մասն էլ ստիպված են դրա համար երկար աշխատել ու տանջվել։
Գեղեցիկ կառուցվածք ունենալու շատ տարբերակներ կան՝ մարզասրահ հաճախել, լողով զբաղվել կամ պարան ընտրել, կարելի է նույնիսկ դիետաների դիմել, բայց խելամիտ դիետաների՝ հաշվի առնելով ֆիզիկական տվյալները, օրգանիզմի առողջությունը ու այն քաշը, որ ցանկանում եք կորցնել։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ Դուք առանց երկար մտածելու, հիմարամիտ քայլեր եք անում նիհարելու համար՝ լրիվ հրաժարվելով սննդից կամ թերի սնվելով։
Էներգիայի նոր աղբյուր չգտնելու պատճառով, օրգանիզմը սկսում է վատնել օրգանիզմի ածխաջրերը, ոչ թե ճարպերը, ինչպես մենք ենք ցանկանում։
Եվ օրգանիզմը սկսում է թուլանալ, սկսվում է գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ու քնկոտություն։ Բայց մենք համառ ենք, կդիմանանք
Ի՞նչքան ժամանակ կարող է շարունակվել այս ամենը։ Այնքան մինչև գտնվի մեկը, ով Ձեզ շատ սիրելով ու ընդունելով հենց այնպիսին, ինչպիսին կաք, կբարկանա Ձեզ վրա ու կստիպի սնվել։ Իսկ Դուք էլ, քանի որ նրան շատ եք սիրում, ու կարևորում նրա կարծիքն ու ցանկությունը, կզիջեք Ձեր դիրքերը ու կսնվեք նորմալ։
Հետևություն՝ պետք չէ տանջվել նիհարելու համար, պետք է սիրեք Ձեզ այնպիսին ինչպիսին որ կաք և Ձեր կողքին պահեք մարդկանց, ովքեր իսկապես սիրում են Ձեզ և հոգ տանում Ձեր առողջության մասին։




















































