Ինչպես ազատվել մեջքի տանջող ցավից
ЛАЙФ
Մեջքի ցավը բավականին տհաճ և ցավոտ երևույթ է, որը վաղ թե ուշ բոլորի մոտ էլ հանդիպում է: Այն սովորաբար առաջանում է սթրեսի, նստակյաց կյանքի կամ ծանր ֆիզիկական աշխատանքի արդյունքում:
Դեղորայքային բուժումներից ու մերսումներից խուսափելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս այս տհաճ երևույթից ազատվել մթերքների միջոցով, որոնք այժմ կներկայացնենք Ձեր ուշադրությանը:
Խնձորը հզոր հակաօքսիդանտ է, որը կարողանում է կանխարգելել քրոնիկ ու սաստիկ ցավը:
Անանասը հարուստ է ֆերմենտների համալիրով, որը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի:
Բազուկը, բացի սրտանոթային համակարգի համար օգտակար լինելուց, կարող է նաև օգնել բորբոքային գործընթացների դեմ պայքարում, որոնք առաջանում են մեջքի ցավի արդյունքում:
Յուղոտ ձկները հարուստ են օմեգեա-3 ճարպերով, որը ոչ միայն օգտակար է սրտի համար, այլև հակաբորբոքային ազդեցություն ունի:
Գրեթե բոլոր հատապտուղները պոտենցիալ հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն ունեն:
Սպանախը հրաշալի միջոց է ողնաշարի համար, այն հանգստացնում է ցավը: Այն պարունակում է նիտրատներ և վիտամին K, որը նվազեցնում է մեջքի ցավերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































