Գերմանիայի ոստիկանությունը պարզել է արտգործնախարարի կնոջը սպառնացած էրդողանականի ինքնությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ոստիկանությունը հաստատել է երկրի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունն առ այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնելուց հետո սպառնալիքներ է սկսել ստանալ իր կինը:
Ինչպես հայտնում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը՝ քաղաքական գործչի կնոջը սպառնալից հաղորդագրություններ գրող անձի ինքնությունն արդեն պարզվել է, թեև պատկան մարմինները չեն շտապում հրապարակել այն:
Գերմանական ոստիկանությունը նաև հաստատել է հաղորդագրության՝ Զիգմար Գաբրիելի քաղաքական գործունեության հետ կապված լինելու փաստը:
Հիշեցնենք, որ Գաբրիելը գերմանական DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Յուջելի մասին, նշել էր.
«Ինչ վերաբերում է Էրդողանին՝ Գերմանիան որոշել է այսուհետ շատ լուրջ չընդունել նրան»:
Բացի այդ, Գաբրիելը կոշտ քննադատության էր ենթարկել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով Թուրքիայի նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ:
Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն «իր տեղը չգիտի»:
«Դու ո՞վ ես, քանի՞ տարեկան ես, ի՞նչ քաղաքական անցյալ ունես, որ Թուրքիայի հանրապետության նախագահի մասին ես խոսում: Տեղդ իմացիր: Դու գնա արտգործնախարարի հետ խոսիր: Դու ո՞վ ես», - ասել է Էրդողանը:



