Սարգսյանը գնում է Սոչի` որոշելու իր և Կարապետյանի հարցը
АНАЛИТИКА
Այսօր Սարգսյանը մեկնում է Սոչի ՝ հանդիպելու Պուտինի հետ: Չնայած Սարգսյան-Պուտին հանդիպումները եզակի չեն հաճախականության իմաստով, բայց այսօրվա հանդիպումը նախատեսված չէր: Ամեն դեպքում դրա մասին չէր հայտարարվել, և միայն երեկ տեղեկություն հայտնվեց Սարգսյանի մեկնելու մասին: Նախորդ տարվա օգոստոսյան հանդիպումից հետո, Հայաստանում վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Ավելին, առաջին անգամ ռուսական կողմը խոսեց Հայաստանում համակարգային փոփոխության մասին ՝ դրական կարծիք արտահայտնելով պառլամենտական համակարգին անցնելու մասին:
Նոր համակարգի անցումը, սակայն Ռուսաստանն ընդունեց սվիններով: Փոխվում էր Ռուսաստան-Հայաստան շփման նախկին՝ միահեծան կարգը: Այս փոփոխությունը մի պահ շփոթմունքի մեջ գցեց ռուսներին: Եվ չնայած այն հանգամանքին, որ այժմ պառլամենտը մեծաապես գտնվում է Սերժ Սարգսյանի հայեցողության տակ, ամեն դեպքում փաստ է, որ կառավարությունն այնուամենայնիվ զիջվել է ռուսական կողմին:
Սարգսյան-Պուտին նոր հանդիպումը վերաբերվելու է նաև այս հարցերին: Սարգսյանը ներկայացնելու է Կարապետյանի տնտեսական ձախողումների վիճակագրությունը, ցույց տալու համար, որ ինչքան էլ իրեն չվստահեն, միևնույնն է, նա ավելի արդյունավետ կառավարման մոդել ունի: Ռուսներին Հայաստանում հետաքրքրում է ոչ միայն վստահելի ներկայացուցիչներ, այլ՝ սեփական շահերից ելնելով կայունություն ունենալը: Սարգսյանի մեխն էլ դա է ՝ վստահելի կայունություն, կասկածելի ու փխրուն զարգացման տեսլականի փոխարեն:
Արտակ Ասլանյան




















































