Բելգիացի լուսանկարիչը ֆիքսել է Դուբայի մեծահարուստների շքեղ կյանքը. Լուսանկարներ
ЛАЙФ
Բելգիացի լուսանկարիչ Նիք Հաննեսը վերջերս ուշագրավ ֆոտոշարք է արել Դուբայի մեծահարուստների կյանքի մասին:
Լուսանկարչի խոսքերով` Դուբայը հրաշալի վայր է, սակայն հակասական: Մարդիկ երբեմն խենթանում են դրա համար, իսկ ոմանք էլ՝ հաճախ քննադատում: Յուրաքանչյուրը կարող է անել իր ենթադրությունը՝ իր ունեցած փորձին ու կյանքի մասին ունեցած պատկերացումներին համապատասխան:

Հաննեսը Big Picture-ին պատմել է, որ թե՛ Դուբայի սիրահարներին, թե՛ քննադատներին շատ է զարմացնում այն փաստը, թե ինչպես է այն 60-ական թվականներին փոշոտ ձկնորսական քաղաքից վերածվել գերժամանակակից մեգապոլիսի: Լուսանկարչի կարծիքով՝ ժամանակակից Դուբայն ասես զվարճանքների այգի լինի` նախատեսված մեծահարուստների համար:
Լուսանկարիչն այս լուսանկարներով չի ցանակնում ճշմարտություն բացահայտել, կամ ինչ-որ հարցերի պատասխան տալ, այլ ինքն է տալիս այդ հարցերը՝ տիրող անհավասարության, հասարակության կենսակերպի, անկեղծության և ագահության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































