Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները
ОБЩЕСТВОAFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը:
«Մենք՝ հայերս, անսահման հպարտանում ենք նրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,- ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:
Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



