Փողոցում բացահայտ հափշտակել է 46-ամյա Անժելայի դրամապանակը
ОБЩЕСТВОՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Նարեկ Ա.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նարեկ Ա.-ն Մասիս քաղաքի 2-րդ փողոցի սկզբնամասում 46-ամյա Անժելա Կ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, 7 գ կշռով ոսկյա վզնոց եւ 10.000 դրամ՝ պատճառելով մոտ 210.000 դրամի նյութական վնաս:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Նարեկ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



