Դոնի Ռոստովում 12 շենք Է այրվում են 6,5 հազար քառակուսի մետր տարածքում
МЕЖДУНАРОДНОЕ12 շենք Է այրվում Դոնի Ռոստովում, հրդեհը մարում են ուղղաթիռի օգնությամբ, արտակարգ պատահարի վայրում հրշեջների խմբավորումը մեծանում Է: Այդ մասին օգոստոսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ճշտված տեղեկությունների համաձայն, Նիժեգորոդսկի փողոցում տեղի Է ունեցել մասնավոր մեկհարկանի բնակելի մի տան բռնկում, սաստիկ քամու պատճառով կրակն արդեն 12 շենք Է ընդգրկել Է 6,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տարհանվել Է 300 մարդ:
«Հրդեհին բարդության չորրորդ աստիճան Է տրվել: Խմբավորման կազմն ընդլայնվում Է, հրդեհաշիջման գործում ընդգրկված Է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



