Ճաղատացման դեմ ամենաարդյունավետ միջոցը
ЛАЙФ
Ավստրալացի բժիշկների կարծիքով ճաղատացման դեմ ամենաարդյունավետ միջոցը սովորական սուրճ օգտագործելն է: Սակայն այս առույգացնող ըմպելիքի սիրահարներին մի փոքր հիասաթափություն է սպասում, քանի որ պարզապես սուրճ խմելը գործին չի օգնում:
Պարզվում է, որ սուրճը պետք է տրորել գլխի վրա, քանի որ կոֆեինն ունակ է ներթափանցել գլխի արմատների մեջ: Իսկ վերջերս էլ լաբորատոր եղանակով ապացուցվել է, որ այս նյութը չեզոքացնում է ճաղատացմանը նպաստող տեստոստերոնի ազդեցությունը Գիտնականների կարծիքով` սուրճը պետք է քսել անմիջապես մազային ֆոլիկուլների վրա, որպեսզի այն նպաստի մազերի աճին: Իսկ սուրճի սիրահարների համար էլ սուրճ խմելով հնարավոր կլինի այսպիսի արդյունքի հասնել, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի օրական նվազագույնը 50 բաժակ սուրճ խմել:
Գիտնականները հայտնում են, որ գլուխը սուրճով լվանալը 20% -ով նվազեցնում է մազաթափությունը, սակայն եթե ձեզ մոտ արդեն ճաղատացման նշաններ են հայտնվել, ուրեմն արդեն ուշ է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:




















































