Թուրքիայում կրկին հարձակվել են Քեմալի արձանի վրա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Դիարբեքիր քաղաքում երիտասարդը հարձակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա և մուրճով վնասել այն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
Արձանի վրա հարձակված Իբրահիմ Յեշիլը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Երիտասարդը հարցաքննության ժամանակ նշել է, որ Աթաթուրքը հեթանոս է, և ինքն արձանի վրա հարձակվել է Ալլահի կամքով:
Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչ Մեհմեթ Մալբորան հարձակվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:



