Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում անվիճելի է եղել բոլոր անդամների համար. Շավարշ Քոչարյան
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը համարում է անվիճելի բոլոր անդամ-երկրների կողմից: Այս մասին ՀՀ կառավարությանի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳ փոխնախարարը: «Կարծում եմ` դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ-պետությÕ �ւնների համար: Տիգրան Սարգսյանն իր մակարդակով, փորձով է արժանացել դրան: Ավելին, Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես, Պուտինը վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով շփվել էին նրա հետ, ու հենց նրանք էին Սարգսյանին բնութագրում որպես փայլուն մասնագետ»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարի խոսքով` այդ պաշտոնը 4 տարի ժամկետով պատկանում է Հայաստանին` համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին:



