Գիտնականները քաղցկեղն ախտորոշելու նոր միջոց են հայտնաբերել
ЛАЙФ
Գիտնականները հավաստիացնում են, որ մոտ ապագայում մաշկի քաղցկեղի տարատեսակներից մելանոման հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի: Գիտնականների խումբը որպես այս ինվազիվ միջամտության այլընտրանք է առաջարկում բարձր ճշգրտության միկրոսկոպիայի օգտագործումը:
Նոր տեխնոլոգիան թույլ կտա դիտել հիվանդի միտոքոնդրիումները, որոնք գտնվում են մաշկի բջիջներում: Մելանոմայի զարգացման դեպքում միտոքոնդրիումները սկսում են բջիջներում անկանոն դասավորվել, իսկ նորմայի դեպքում դրանք բավականին կազմակերպված կառուցվածքներ են ձեւավորում:
Ախտորոշելիս հիվանդի մաշկի ոչ մեծ կտոր է վերցվում, որը հետագայում հետազոտվում է լաբորատորիայում: Նմուշը հատուկ ներկանյութով է ներկվում, որից հետո այն դիտում են մանրադիտակով: Սակայն նշված համալսարանի գիտնականները որոշել են օգտվել մուլտֆոտոնային մանրադիտակից, որի օգնությամբ կարելի է տեսնել միտոքոնդրիումներում առկա մոլեկուլները, որոնք ընդունակ են լուսարձակելու լույսի որոշակի երկարության ալիքի ազդեցությամբ:
Դրա համար ոչ մի լրացուցիչ ներկանյութ օգտագործելու կարիք չկա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը :




















































