Երևանում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. Shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր` օգոստոսի 19-ին ժամը 19:10-ի սահմաններում «Գործարանային » մետրոյի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը բախվել են 40-ամյա Վահագն Թովմասյանի վարած Toyota Yaris մակնիշի 50 VT 333 համարանիշի և 43-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 72 GN 772 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



