Սաքո Բուդուզյան . Ես երկու Աստված ունեմ ` մեկը Նժդեհ , մյուսը բոլորիս զորավիգ Տեր Աստված
ВИДЕОՆժդեհապաշտ երգիչ Սաքո Բուդուզյանի հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում :
Հայրենասիրական երգերի ողջ երգացանկ ունեցող երգչին հանդիպեցինք Երևանում , թերևս հարցազրույցը անխուսափելի էր :
«Նժդեհ » երգի գաղափարը ինչպե՞ս ծնվեց :
Սփյուռքում , օտարության մեջ ծնված հայը մեկ այլ տեսակ փափագում է իր հայրենիքի հողն ու խախաղությունը : Պատմության մեջ Նժդեհն այն հայն է ,ով մեծ հայապաշտ էր , ու իմ նպատակն ու մեծ ցանկությունս էր , որ երգի միջոցով թև տանք , տարածենք այդ փառահեղ հայի գործունեությունը, ով հիմա էլ հայրենասիրության օրինակ է ու երիտասարդ սերունդը անշուշտ պարտավոր է իմանալ մեր պատմության մեջ այդ գործիչի , հերոսի մասին : Հայաստանը աշխարհաքաղաքական դիրքով նպաստավոր պայմաններում չի գտնվում մնում է հույս դնենք անձնվեր , ազգասեր անհատների վրա , որոնց համար հայրենիքը սրբություն է : Իմ կարծիքով Նժդեհն այդպիսին էր :Ես երկու Աստված ունեմ ` մեկը Նժդեհ , մյուսը բոլորիս զորավիգ Տեր Աստված:
Ովքե՞ր են երգի հեղինակները :
Երաժշտությունը իմ հեղինակայինն է , խոսք՜Սարգիս Քալխաչելյան(Լիբանան), գործիքավորում՝Հովիկ Ադուրյան ( Լիբանան ) , ռեժիսոր ` Մարիամ Գևորգյան :Տեսահոլովակում աղջկա կերպարի մեջ ասոցացված է հայ ժողովրդի հավաքական կերպարը : Ի դեպ աղջիկը` Մոնիկա Կիրիմյանը հրաշալի մարմնավորեց այն :
Այսօր մենք Նժդեհի նմանի բացակայություն ունե՞նք քաղաքականության մեջ :
Նժդեհը հայրենասեր ազգայնամոլ էլ , նրա համար հայը երևութ ու արժեք էր : Հիմա այդպիսի մարդու մեծ պահանջ ունենք , ով ազգային անվտանգության խնդիրը առաջնահերթ կհամարի մեր պետականության սահմանները անխախտ ու խաղաղ պահելով :
Դուք արմատներով Հալեպից եք , ապրում եք նաև Ֆրանսիայում ,վերադարձ հայրենիք հնարավոր համարո՞ւմ եք :
Ինձ հայտնիություն ապահովեց գուսան Հայկազունու ,, Անպարտ դաշնակցություն ..երգը և մշտապես մեր համագործակցությունը կշարունակվի:




















































