Ամուսինը դավաճանում էր կնոջը և լքեց նրան, բայց հուսահատվելու փոխարեն՝ կինը պայքարեց. ահա, թե ինչ եղավ հետո
ЛАЙФ
Լիզետն ու Խոսեն սիրում էին իրար և ամուսնացան: Ծնվեց նրանց երեխան, և Լիզետը սկսեց գիրանալ: Սկզբում նա չէր զգում, թե ինչպես է փոխվում կազմվածքը, բայց ամուսինն սկսեց դժգոհել այդ փաստից, դարձավ անտարբեր, իսկ հետո բանը հասավ վիրավորանքներին:
Խոսեն Լիզետին «ճարպագունդ» էր անվանում, նրա հետ նույն անկողնում այլևս չէր քնում: Լիզետի միակ մխիթարությունը դարձավ … համեղ ուտելիքը: Նա սկսեց ավելի ու ավելի շատ ուտել, օրական մինչև 4 000 կիլոկալորիա:
Մի օր էլ Լիզետը փորփրեց ամուսնու հեռախոսն ու կարդաց մեկ այլ կնոջ հետ նրա գրագրությունը: Նրանք ամուսնալուծվեցին, և կյանքն առանց սիրած տղամարդու, ստիպեց Լիզետին՝ վերանայել իր պահվածքը: Ժամանակի ընթացքում նա նիհարեց, հետո թարմացրեց զգեստապահարանը:
Մի օր էլ, երբ ամուսինը եկավ երեխային տեսակցելու, Լիզետը նկատեց նրա հիացմունքով լի հայացքը: Հաջորդ այցերի ժամանակ Խոսեն անընդհատ հաճոյախոսում էր նախկին կնոջը, հաշտության եզրեր փնտրում, բայց այդպես էլ ներման չարժանացավ: Լիզետն արդեն որոշել էր, որ իրեն այդպիսի տղամարդ պետք չէ:




















































