Թողարկվել Է «Ջեյնը զենք Է վերցնում ձեռքը» ֆիլմի թրեյլերը՝ Նաթալի Փորթմանի մասնակցությամբ
ОБЩЕСТВО«Ջեյնը զենք Է վերցնում ձեռքը» վեստեռնի ստեղծողները, որում գլխավոր դերերը խաղում են Նաթալի Փորթմանը եւ Յուեն Մաքգրեգորը, ներկայացրել են կինոնկարի առաջին պաշտոնական թրեյլերը: Ֆիլմը նկարահանել Է ռեժիսոր Գեւին Օ՛ Քոննորը, որը հայտնի Է «Մարտիկը» կինոնկարից՝ Թոմ Հարդիի մասնակցությամբ:
Փորթմանը մարմնավորում Է մի կնոջ, ով ստիպված Է լինում զենք վերցնել իր ֆերման եւ ամուսնուն պաշտպանելու համար, որը վիրավորվել Է մարդասպանների ելուզակախմբի կողմից: Գլխավոր չարագործի դերը խաղում Է Յուեն Մաքգրեգորը («Ասեղի վրա», «Նվազ սովորական կյանք»): Ֆիլմին մասնակցում Է նաեւ ավստրալացի դերասան Ջոել Էդգերթոնը («Մարտիկը», «Սեւ պատարագ»):
Նաթալի Փորթմանն ամերիկացի դերասանուհի Է եւ ռեժիսոր: Նրան լայն ճանաչում Է բերել Մաթիլդայի դերը Լյուք Բեսոնի «Լեոն» ֆիլմում: Փորթմանի մասնակցությամբ ֆիլմերի թվում են՝ «Պաղ լեռը», «Իմ հապալասե գիշերները», «Մոտիկություն» ժապավենները:
«Ջեյնը զենք Է վերցնում ձեռքը» կինոնկարի պրեմիերան նշանակված Է 2015 թվականի նոյեմբերի 25-ին:



