Սիրողական որսի պայմանների խստացումը՝ ճաշից հետո մանանեխ
АНАЛИТИКАԲնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո որոշել է այսուհետ խստացնել սիրողական որսի սիրահարների իրավունքները: Այդ կապակցությամբ կազակերպել է քննարկում որսորդմիությունների ղեկավարների հետ:
Քննարկման արդյունքում համաձայնության են եկել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ բնապահպանության նախարարի՝ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակների ու ժամկետների մասին հրամանում: Եվ հենց նման դեպքերում են ասում, որ ճաշից հետո մանանեխ մատուցելը ոչ մեկին էլ պետք չէ, քանի որ դրա մասին կարելի էր ավելի վաղ մտածել:
Հիմա, երբ անտառի մի զգալի հատված մոխրացած է, իշխանավորները նոր են որոշել մտածել անտառի պատմական ու նյութական արժեքը պահպանելու մասին:
Դա այն դեպքում, երբ անցած 25 տարիներին երկրի անկառավարելի կամ վայրի կառավաման պայմաններում, ով ասես կարողացել է զենք ձեռք բերելու և սիրողական որսով զբաղվելու իրավունք ստանալ ու անտառներում ինչ ասես որսալ:
Հիմա ինչ-որ մեկը կփորձի համոզել, որ Կարմիր գրքում գրանցված կենդանիներին սիրողական որսով զբաղվողները երբեք չեն որսացել, իսկ եղնիկի խորոված էլ ընդհանրապես չեն կերել: Բայց որևէ մեկը այդպես էլ չի խոստովանի, թե իրականում որ նախարարի օրոք է նման հանճարեղ որոշում կայացվել և թույլատրվել, որ այդ անտառ-արգելոցում ընդհանրապես որսով զբաղվեն ու համեմատվեն ասենք՝ Խոսրով թագավորի հետ:
Ավելի լավ կլինի, որ հիմա ոչ թե հրապարակեն, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը անտառն ու կենդանիներին փրկելու համար, այլ տեղեկացնեն, թե ում թույլտվությամբ կամ թեթև ձեռքով են մարդիկ այդ վայրում որսով զբաղվում, ինչ կենդանիներ են որսում և այլն:
Հակառակ դեպքում նման մերկապարանոց հանդիպումներն ու քննարկումները, որոնք այս պահին ժամանակի ու տարածության տրամաբանությունից դուրս են, անիմաստ շոուի են նման: Լավ կլիներ, որ հրապարակվեր նաև, թե «Խոսրովի անտառում» ինչքան է մեկ որսի թույլտվություն ստանալու գումարը, տարեկան այդ գումարից որքանն է մտնում պետբյուջե և որքանն է փոշիանում անտառի սեփական կարիքները հոգալու անվան տակ:
Արմինե Գրիգորյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



