Պարզ միջոց ոտքերի տհաճ հոտի դեմ
ЛАЙФ
Մասնագետները պնդում են, որ մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկով, բախվում են տարածված մի երևույթի՝ տհաճ հոտ ոտքերից։ Նրանք հավաստիացնում են, որ այս խնդիրը կարող է մի քանի պատճառներով առաջանալ։ Շատերը խնդիրներ են ունենում առատ քրտնարտադրության հետ, մյուսների դեպքում խնդիրն ամբողջ օրը նույն կոշիկների մեջ անցկացնելն է։ Առատ քրտնարտադրության դեպքում մանրէները հեշտությամբ բազմանում են, և տհաճ հոտ է առաջանում։ Մյուս դեպքում խնդիրը կապված է հիգիենայի հետ։ Այս միջոցը բոլոր դեպքերում էլ կարող է օգտակար լինել։
Անհրաժեշտ է
-
4 բաժակ տաք ջուր,
-
5 պարկ սև թեյ:
Մեծ տարայի մեջ տաք ջուր լցրեք, թեյը դրեք դրա մեջ, թողեք թրմվի 20 րոպե։ Ոտքերը դրեք ջրի մեջ և թողեք 30 րոպե։ Պրոցեսը կրկնեք ամեն օր՝ 10 օրվա ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































