Քաղցրահնչյուն խուռիաց լեզվի, բացառիկության և հպարտ ազգի թշվառության մասին
АНАЛИТИКА
Լեզուն չի կարող հպարտության աղբյուր լինել: Փուշթունները, խուռիացիները, նույնիսկ ացտեկներն ու ինկերը հաղորդակցվելու և իրենց հնչյունները խմբավորելու և արտաբերելու սեփական ձևը գտել են: ՛՛Քաղցրահնչյուն խուռիաց լեզու՛՛, ՛՛Չքնաղ երկիր մեր Ուդմուրտիո՛՛ և նման ոճի հպարտություններ կգտնեք փոքր և չկայացած ազգերի բոլոր դասագրքերում, իսկ իր լեզվի քաղցրության և անկրկնելիության մասին ձեզ կդայլայլի ցանկացած միջին վիճակագրական վրացի, ադրբեջանցի, թուրք, քուրդ, տաջիկ: Եվ կապ չունի, որ դու դեմ կտաս, որ դու առաջին քրիստոնյա ազգն ես, աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն ես, որ բոլոր ազգերի բնօրրանը քո երկիրն է. ցանկացած չկայացած ժողովրդի ու պետության հավատամքն է, որ աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն իրենք են, որ բոլոր ազգերի բնօրրանը իրենց երկիրն է: Եվ այդ զգացողությունն ու հպարտությունը դրվում է պետական քարոզչության հիմքում, որովհետև շատ հեշտ է սոված լինել, տկլոր ու թշվառ, երբ դու աշխարհի ամենակարևոր ազգն ես:
Բագրատյանի հրապարակման բովանդակային քննարկման մեջ չեմ մտնի, դրա կարիքը չկա: Բայց հին, քաղցր, ողբանվագ լեզուն պաշտպանելու նետված քոմենթչիների նետած քարերը քանդում են ՛՛բացառիկ ազգի՛՛ հպարտության պատը՝ ձեռքերդ հեռու մեր լեզվից, հին, հինավուրց, լալահառաչ, ողբանվագ լեզվից,մենք հպարտ հայ ենք, ու այստեղ անպայման պետք է մի քանի տեղ քափսլուքով օգտագործել ՀԱՅ, ՀԱՅՔ ու ՀԱՅԱՍՏԱՆ բառերը, ռուսատառ ու լատինատառ գրառումներով մայրենի լեզվի համար դոշ տալ, և վերջ. ազգի հավերժականության խնդիրը կարելի է համարել լուծված:
Ու լատինատառ և ռուսատառ քոմենթներով դոշ տվող մարդիկ կշարունակեն լինել սոված ու տկլոր, թշվառ ու անտեսված աշխարհի բոլոր ծեգերում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը վաղուց ոչ թե զմայլվում է մայրենի լեզվի ՛՛վեհությամբ՛՛ ու հնությամբ, այլ ՀՆԱ-ի աճով, տնտեսական ցուցանիշների բարելավմամբ գիտատեխնիկական նվաճումներով և պետություն ստեղծելու և գուրգուրելու կամքով...
Վարուժան Բաբաջանյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении