Հայկական խմիչքների հիմնական շուկան ռուսական է . Ավագ Հարությունյան
ОБЩЕСТВОԳինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը հրավիրված ասուլիսին նշեց.
«Կոնյակի դեպքում արտադրության ծավալների 61 տոկոսով աճն այնքան էլ ճիշտ չէ՝ մեթոդաբանության սխալ կա, քանի որ ներմուծվող ու արտահանվող սպիրտը նույնպես հաշվել են: Իրականում, կոնյակի արտադրության ծավալները կարող էին աճել 15-20 տոկոսով: Եթե համեմատենք 2011 թվականի ճգնաժամի հետ, ապա ունենք մոտավորապես 1 տոկոս գինու աճ, 7 տոկոս կոնյակի, եւ 10 տոկոսի չափով օղու ծավալների նվազում»,- ներկայացրեց նա՝ հավելելով, որ հայկական խմիչքների հիմնական շուկան ռուսական է: Անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խորացմանը՝ նա ասաց, թե սա ՀՀ-ի վրա կարող է ազդել 2 ձեւով:
«Նախ՝ ասեմ, որ անկախ նրանից՝ պատժամիջոցներ կլինեն, թե ոչ, միեւնույն է, ՌԴ-ն որոշել էր 2025 թվականին անցնել իր արտադրած օղու ու կոնյակի վաճառքին: Հիմա պատժամիջոցները ստիպում են, որ ինքն այս ծրագիրն ավելի արագ իրականացնի: Երկրորդ խնդիրն այն է, որ այս պարագայում ՌԴ-ն կսկսի որակի, կեղծի ու իրականի մեթոդներ ներդնել ու ինտենսիվացնել: ՌԴ-ն վերջերս ներմուծվող կոնյակների ծագման ստուգում արեց. սա ֆորմալ նպատակն է, քանի որ իրականում ստուգումների նպատակը շուկայում ՌԴ կոնյակի դիրքերի ամրապնդումն էր»,- շարունակեց Հարությունյանը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



