Բաղրամյան փողոցում մեքենայի պայթելու հետեւանքով զոհվածը 21 տարեկան է
ОБЩЕСТВОԲաղրամյան փողոցում մեքենայի պայթելու հետեւանքով զոհվածը ընդամենը 21 տարեկան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից: Մեզ հայտնեցին, որ դեպքի հետեւանքով մահավողը 21-ամյա Գոռ Թումոյանն է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Մեր տեղեկություններով՝ նա Երեւանից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:
Հարվածային ալիքից վնասվել են նաեւ ավտոտնակի դռները եւ մոտակա շենքի (թիվ 60) 2-րդ հարկի (թիվ 5 շենք), 3-րդ հարկի (թիվ 9 շենք), 4-րդ հարկի (թիվ 12 շենք), 5-րդ հարկի (թիվ 15 շենք) բնակարանների եւ շենքի մուտքի պատուհանները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտ 25-30 տարեկան անձը չպարզված երիտասարդին հոսպիտալացրել են «Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց», ով ճանապարհին մահացել է:



