Քրիս Ռոքը երկրորդ անգամ կվարի «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը
СПОРТ«Օսկար»-ի մրցանակաբաշխության 88-րդ արարողության վարողը կդառնա ամերիկացի կատակերգու դերասան Քրիս Ռոքը: Այդ մասին, ասված է կինոակադեմիայի հրապարակած հաղորդագրության մեջ:
«Ես շատ ուրախ եմ արարողության վարողը լինելու համար,- այդ կապակցությամբ նշել է 50-ամյա դերասանը, որը 2005 թվականին արդեն վարել է մրցանակաբաշխությունը:- Հիանալի է, որ ես վերադարձել եմ»:
«Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 28-ին Լոս Անջելեսում:
Ամերիկացի դերասան եւ կինեմատոգրաֆիստ Քրիս Ռոքը նկարահանվել է «Ամեն ինչ կամ ոչինչ» (2005), «Դոգմա» (1999), «Ոստիկանը Բեւեռլի Հիլզից-2» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



