Հակաքաղցկեղային վիտամինը
ЛАЙФ
Մասնագետները հավաստիացնում են, որ վիտամին С-ն օգնում է օրգանիզմին ոչ միայն պայքարել մրսածության եւ գրիպի դեմ, այլ նաեւ պայքարում է քաղցկեղային հիվանդությունների դեմ։ Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վիտամինի մեծ չափաբաժինները սպանում են քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները։
Հետազոտողների խոսքով՝ վիտամին С-ն հեշտությամբ օրգանիզմում վերածվում է ջրածնի պերօքսիդի, որը վնասում է ԴՆԹ բջիջները։ Քաղցկեղային բջիջների համար ավելի դժվար է պայքարել ջրածնի այդ պերօքսիդի դեմ եւ ազատվել նրանից, քան առողջ բջիջների համար։ Հենց այդ պատճառով վիտամին С-ն վնասում է քաղցկեղային բջիջները, իսկ առողջները դրանից գրեթե չեն տուժում։
Գիտնականների խոսքով՝ վիտամին С-ի մեծ չափաբաժինները կարող են օգնել քաղցկեղային հիվանդությունների բուժման հարցում քիմաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի հետ միասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































