Ամեն ինչն ունի իր ճիշտ ժամանակը. Արամ Ավետիսյան
ЛАЙФ
Արա՛մ, դերասանական ասպարեզում գտնելով Ձեր ուրույն տեղը, արդեն ունեք բավականին մեծ լսարան։ Ինչպե°ս ստացվեց Ձեր մուքը՝ դեպի հեռուստաեթեր։
Արամ– Դեռ սովորելու տարիներից , արդեն մտածում էի նկարահանումների մասին, ճիշտ է սկզբում փոքր դերերով եմ հանդես եկել, բայց դրա համար միայն ուրախ եմ : Առաջին քայլս արել եմ Շանթ Հը-ում` Սիրո Գերին հեռուստասերիալում, շատ քչերը կհիշեն ինձ այդ սերիալից: Դրանից հետո հանդես եմ եկել, որպես ֆոտոմոդել , որին հաջորդեց Հ3 հեռուստաընկրությունում հաղորդավարի աշխատանքը: Բոլոր տեղերում աշխատանքս շատ կարճ կյանք էր ունենում , այդ ժամանակ դեռ սովորում էի, իսկ համատեղել մի փոքր դժվար էր:Citylife.am- Բավականին մեծ ճանաչում ունեցաք «Քարե Դարդ» սիտքոմում նկարահանվելուց հետո։ Ինչպե°ս ստացվեց համագործակցությունը։
Արամ– Այն ժամանակ սովորում էի թատերական ինստիտուտում:
Արդեն ավարտական աշխատանքեր էինք կատարում: Ինձ կանչեցին քասթինգի, ես մասնակցեցի ու ընտրվեցի,, այդպես եղավ իմ մուտքը Քարե Դարդ:
Citylife.am- Սիտքոմից հետո կարծես, թե տևական դաթար է Ձեզ մոտ։ Ինչու° չկան նորություններ, ի°նչ գործունեության մեջ եք այս պահին։
Արամ– Սիթքոմից հետո դադար է,այո ու դեռ չգիտեմ ինչքան կտևի : Հոսով եմ շատ չէ, որովհետև հերիք է ինչքան հանգստցա ժպտում է: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ դեռ հիշում են, միշտ այդպես է լինում, երբ որևէ նախագծում նկարահանվում ես մարդիկ սկսկում են հետևել քեզ,սիրեն կամ չսիրեն : Քարե Դարդից հետո ինձ սկսեցին ճանաչել, ճիշտ է 12-20 տարեկան թիրախային խմբի կողմից եմ ավելի ճանաչված. բայց դա այդպես էլ պետք է լիներ: Ամեն ինչ դեռ առջևում է, հաճելի է ,երբ մոտենում են նկարվում , կամ գրում են հարցնում թե երբ եմ նոր սիտքոմում, կամ ֆիլմում նկարվելու:Citylife.am- Բացի դերասան լինելուց, Ձեզ նաև տեսնում ենք երգի ասպարեզում՝ տարբեր երգերի քավրներ կատարելիս։ Կլինե°ն նորություններ, նաև այս ասպարեզից։
Արամ– Կար ժամանակ որ ուզում էի ձայնս մշակել երգելու համար, բայց չեմ ուզում զբաղվել մի գործով , որը ինձ մոտ այդքան լավ չի ստացվի: Երգում եմ սիրողական , եթե երգը շատ եմ հավանում գուցե այդպես ձայնագրեմ ու ներբեռնեմ համացանցում : Բայց ուժերս փորձեմ այդ ասպարեզում ոչ:
Citylife.am- Ունենալով երկրպագուների մեծ բանակ, ինչպիսի° զգացողություն է Ձեզ համար հանրային լինելը։
Արամ– Բոլորի համար էլ հաճելի է, երբ հետևում են իրենց , սիրում են, հետաքրքրվում իրենց գործունեությամբ: Այդ մարդկանցից եմ նաև ես: Շատ կարճ տևեց Քարե Դարդում իմ կերպարը՝ 1 եթերաշրջան` 3 ամիս, բայց այս ժամանակահատվածում իսկապես սկսկեցին հետևել ինձ : Հաճելի է , շատ կուզեմ նորից նկարահանվել, որովհետև իսկապես շատ եմ սիրում հեռուստատեսային աշխատանքը:Citylife.am- Ասում են, եթե հանրային մարդ ես, ապա պետք է մշտապես հանդես գաս նորություններով։ Կիսու°մ եք կարծիքը։
Արամ– Ես կուզեի, որպեսզի դա այդպես լինի, բայց դադարները երբեմն անհրաժեշտ են: Ես այդքան հայտնի չեմ, որպեսզի միշտ մտածեմ ինչ անեմ, որ հիշեն ինձ կամ նորությամբ հանդես գալ: Ես մի բան միայն հասկացա՝ ամեն ինչը ունի իր ճիշտ ժամանակը:
Citylife.am- Առաջիկայում ինչի° սպասի հանդիսատեսը Ձեր կողմից։
Արամ- Հիմա ինձ մոտ սպասողական վիճակ է: Մի քանի քասթինգի եմ մասնակցել ու սպասում եմ արդյունքին ,եթե ստացվի ու եթե ինձ ընտրեն , ապա շատ շուտով ես կրկին կնկարահանվեմ : Բայց կարող եմ ասել, որ շատ շուտով հանդես կգամ որպես ֆոտոմոդել,հիմա շատ բան չեմ ուզում ասել: Նրանց ում հետաքրքում է իմ գործունեությունը ,նրանք նորությունները իմանում են իմ էջերում : Չեմ շտապում առաջ Աստված:Citylife.am- Շնորհակալ եմ Արա՛մ, մաղթում եմ Ձեզ նորանոր բարձունքներ:
Արամ- Ես եմ շնորհակալ:




















































