Երևանի քաղաքապետարանը մեկ շաբաթում ստացել է «Թեժ գծի» 354 հեռախոսազանգ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 354 հեռախոսազանգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 296-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 58 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 109 հեռախոսազանգ, որոնցից 94-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են»:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



