Ինչպես նիհարել` առանց կալորիաներ հաշվելու
ЛАЙФ
Past.am-ը գրում է.
Նոր զելանդիայի գիտնականները վերջերս հայտարարել են, որ արդյունավետ նիհարելու համար ամենևին էլ պարտադիր չէ կալորիաները հաշվել: Պարզապես ճիշտ սնվելու դեպքում հնարավոր է ցանկացած սնունդ և ցանկացած քանակությամբ սնվել և միաժամանակ քաշ կորցնել:
Անցկացված հետազոտությանը մասնակցել է 33 մարդ, որոնց խնդրել են 12 շաբաթ շարունակ ընդհանրապես կալորիաներին չհետևել եւ լինել նույն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Մասնակիցները միայն հետևել են բուսական դիետայի՝ առանց որևէ վերամշակված մթերքների:
Նրանգ կերել են միրգ, բանջարեղեն, լոբազգիներ, հատիկավորներ եւ սոյա են օգտագործել: Սնվել են նաև ճարպերով հագեցած մթերքներով, նույնիսկ «օգտակար» ճարպերով՝ ավոկադո, ընկուզեղենլ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել խոհարարական դասընթացների մասնակցել եւ սովորել ավելի օգտակար սնունդ պատրաստել: Հետազոտության ավարտից 6 ամիս անց կամավորները շուրջ 12.1 կգ են կորցրել, բարձրացել է նրանց ինքնագնահատականը, բարելավվել են խոհարարական ունակությունները:
Այս ամենից զատ նվազել է նաև նրանց խոլեստերինի մակարդակը: Բուսական դիետան նրանց նաեւ օգնել է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում նվազեցրել է հատուկ հակամարմնի մակարդակը:




















































